«Իսլամական պետության» զինյալները Մոսուլում պայթեցրել են Սուրբ Գևորգ եկեղեցին
«Ազդակ» օրաթերթի փոխանցմամբ` «Իսլամական պետության» զինյալները Մոսուլում պայթեցրել են Սուրբ Գևորգ եկեղեցին: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը` վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:
Նշվում է, որ վանքը գտնվում էր քաղաքի հյուսիս-արևելքում, այն Մոսուլի ամենամեծ եկեղեցիներից մեկն էր և մեծ ժողովրդականություն էր վայելում քաղաքի քրիստոնյաների շրջանում:
Հաղորդագրության համաձայն` եկեղեցին պայթեցվել է երկուշաբթի: Ծայրահեղականները տաճարից բացի, ոչնչացրել են նրա մոտ գտնվող մի շարք բնակելի շինություններ, ինչպես նաև այն տարածքը, որը նախատեսված է եղել բարեգործական օգնություն բաշխելու համար:
Հայտնի է նաև, որ տաճարի մոտ գտնվում է քրիստոնեական գերեզման, որի մասին տակավին տեղեկություններ չկան: