Դավիթ Բաքրաձեն մեկնում է Ուկրաինա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն այսօր աշխատանքային երկօրյա այցով մեկնում է Ուկրաինա: Բաքրաձեն այստեղ անցկացնելու է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ:

Մասնավորապես, Բաքրաձեն Կիևում հանդիպելու է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ, որի հրավերով էլ մեկնում է Ուկրաինա: Բաքրաձեն իր ուկրաինական այցի մանրամասները երեկ քննարկել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Ցիբենկոյի հետ:

Տեսանյութեր

Լրահոս