Բաժիններ՝

ԵՄ-ը պատժամիջոցների մեղմացման համար նախապայմաններ կներկայացնի Ռուսաստանին. մամուլ

Գերմանական Deutsche Wirtschaftsnachrichten կայքի փոխանցմամբ՝ Բրյուսելում քննարկման համար պատրաստված փաստաթղթում խոսք է գնում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու, ինչպես նաև ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև համագործակցության հարցերի շուրջ Մոսկվայի հետ բանակցությունների վարելու առաջարկի մասին:

Փաստաթուղթը հունվարի 19-ին ներկայացվելու է ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման քննարկմանը: Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ը պատրաստ է քննարկել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների մեղմացման հարցը, և ուժի մեջ պետք է մնան Ղրիմի դեպքերի կապակցությամբ սահմանված պատժամիջոցները:

Ի պատասխան ԵՄ-ի այդ գործողությունների՝ Ռուսաստանը պետք է ճանաչի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև Մինսկյան պայմանավորվածությունների կյանքի կոչման ճանապարհով Ուկրաինայի կարգավորման գործընթացում երկարաժամկետ հրադադարին ու իրավիճակի կայունացմանը հասնելը:

Փաստաթղթի կետերից մեկն առնչվում է ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև համագործակցության շուրջ Մոսկվայի հետ բանակցություններ վարելու առաջարկին: ԵՄ-ում հուսով են, որ այդ համագործակցությունը կարող է հանգեցնել նոր շուկաների զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս