Ձվից պատրաստված դիմակներ մազերի համար
steptohealth.ru կայքը ներկայացրել է մի քանի դիմակ, որոնք կարող են առողջացնել ու գեղեցկացնել մազերը: Ձուն սնուցում է մազերը և գլխի մաշկը: Ձվից պատրաստված դիմակները գլխին պետք է թողնել 15-20 րոպե, որպեսզի օգտակար ազդեցություն ունենան:
- Չոր մազերի համար պետք է պատրաստել հետևյալ դիմակը՝ 1 ձու, 1 թեյի գդալ զեյթունի ձեթ, 2 գդալ մայոնեզ: Անհրաժեշտ է առանձնացնել ձվի դեղնուցը և լավ հարել, ապա ավելացնել մյուս բաղադրիչները և խառնել, մինչև ստեղծվի միասեռ զանգված:
- 2 մեծ ելակ պետք է լավ հարել, ավելացնել բնական յոգուրտ, 2 թեյի գդալ մեղր և 2 ձվի սպիտակուց: Միատար մասսա դառնալուց հետո այն պետք է քսել գլխին և պահել մոտ 30 րոպե, ապա լվանալ:
- Թույլ մազերի համար պետք է հարել 1 ձուն, ավելացնել մեկ գդալ զեյթունի ձեթ և 2 թեյի գդալ մեղր: Միատարր զանգված ստանալուց հետո այն պետք է քսել գլխին և պահել մոտ 30 րոպե, ապա լվանալ: