Բաժիններ՝

Հունվարի 1-ից ԱԳԼՃԿ-ներին վաճառվող գազը կթանկանա. panarmenian.net

panarmenian.net-ը գրում է. Գազալցակայաններին վաճառվող գազը, ելնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված բանաձևի, կթանկանա։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը նշել է, որ 10 հազար խմ-ից ավելի գազ օգտագործողների համար բանաձևով հաշվի է առնվում Կենտրոնական բանկի կողմից հրապարակած արժութային շուկայում ձևավորված դոլարի միջին փոխարժեքի մեծությունը։

«Հայտնի է, որ գազի գինը չի փոխվել ո՛չ սահմանի վրա, ո՛չ էլ ներքին շուկայում։ Գնի բարձրացման համար հավանաբար նկատի է առնվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սպառողներին վաճառվող սակագների մասին որոշումը, որն ընդունվել է 2013-ի հունիսի 7-ին և մինչ օրս հանրապետության ներքին սպառման շուկայում գործում են այդ գները։ Ես նորից վկայակոչում եմ հանձաժողովի որոշումը, որտեղ նշված է, որ 10 հազար խմ-ից ավելի գազ օգտագործողների համար սահմանված սակագնի բանաձևը հետևյան է՝ P= 276,98*E, որտեղ P-ն յուրքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է, E-ն յուրաքանչյուր ամսվա նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունը։ Ես կարծում եմ, երևի նկատի են ունեցել երեկ՝ դեկտեմբերի 25-ին ԿԲ-ի հրապարակած թիվը»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը։
Ի դեպ, գազալցակայանները «Գազպրոմ Արմենիա»–ի համար 10 հազար խմ-ից ավելի գազի սպառողներ են։

Միևնույն ժամանակ «Երկիրը» գրում է, որ եթե նոյեմբերին գազի գինը եղել է 113 դրամ, ապա 2015-ի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենինա»-ն գազալցակայաններին գազը վաճառելու է 128 դրամով, ինչը նշանակում է, որ «Գազպրոմը» գազալցակայանների համար գազը թանկացրել է 15 դրամով:

Ըստ ԿԲ-ի ՝ նոյեմբերի 25-ին 1 դոլարը վաճառվել է 433,68 դրամով, իսկ դեկտեմբերի 25-ին դոլարի գինը սահմանվել է 459,30 դրամ։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս