Գրիբաուսկայտեն մտադիր չէ մեկնել Մոսկվա՝ կապված Հաղթանակի 70-ամյակի հետ
DELFI լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ռուսաստանի իշխանություններից հրավեր է ստացել՝ մասնակցելու համար Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Գրիբաուսկայտեն, սակայն, մտադիր չէ 2015 թվականի մայիսին մեկնել Մոսկվա. Նրա մամլո քարտուղար Մոդեստա Նաուջյուսը հայտարարել է. «Հրավերը ստացվել է: Նախագահը մտադիր չէ մասնակցել միջոցառմանը»: Պորտալն ընդգծում է, որ Գրիբաուսկայտեն Հաղթանակի տոնմանը չի մասնակցել ինչպես 5, այնպես էլ 10 տարի առաջ: