Դավութօղլուի բրյուսելյան այցը կարող է չեղյալ հայտարարվել

ВВС-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի բրյուսելյան այցը կարող է չեղյալ հայտարարվել, որը նշանակված է հունվարին: Դա կապված է ԵՄ-ի կողմից Թուրքիայի իշխանություններին սուր քննադատության ենթարկելու հետ: ԵՄ-ը մասնավորապես դատապարտել էր ԶԼՄ-ներին ճնշելու Թուրքիայի կառավարության փորձը:

Այժմ թուրքական կողմը քննարկում է Դավութօղլուի փոխարեն Բրյուսել արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին ու Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրին ուղարկելու հարցը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին սուր արձագանքել է ԵՄ-ի քննդատություններին՝ հայտարարելով, որ «ԵՄ-ը պետք է զբաղվի իր գործերով»:

Դավութօղլուն երեկ Մակեդոնիայում հայտարարել է, որ իրենք ցանկանում են դառնալ ԵՄ-ի մի մասը՝ ընդգծելով, որ «առանց օսմանյան արխիվի անհասկանալի կմնա Եվրոպայի պատմությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031