Գալուստ Սահակյան. Սա սկիզբն է, վերջը չի
«Սա այն եզակի դեպքերից մեկն է, որ ամբողջ խորհրդարանը համաձայնում է կառավարության նախաձեռնության հետ: Երբեմն մեր հնարավորություններն ու ցանկությունները իրար հետ չեն համընկնում, բայց պետք է գնահատել, որ այս քաղաքականությունը մտավ դաշտ: Սա սկիզբն է, վերջը չի»,- այսօր ԱԺ նիստում արտահերթ ելույթում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով սահմանամերձ գյուղական համայնքներին տրվող սոցիալական և հարկային արտոնությունների մասին:
Նա դժգոհեց, որ պատգամավորներն օրինագծերի քննարկումներին չեն մասնակցում. «Եթե պայքարում ենք ինչ-որ բանի հասնելու համար, բայց սպասում ենք հրավերների, նշանակում էª չենք պայքարում: Պայքարողը և խոնարհվում է, և համաձայնում է»:
Գ.Սահակյանի կարծիքով՝ սոցիալական աջակցության ու հարկային օրենքները տարբեր են: Ըստ նրա՝ ավելին հենց սա է, ինչ արվում է: Նա նաև գոհունակություն հայտնեց, որ ԱԺ նիստերից դուրս բոլոր պատգամավորներն իրար աջակցում են: