Բաժիններ՝

Associated Press-ը հրապարակել է Դոնեցկի մարզում «Բոինգի» կործանումից անմիջապես անց նկարահանված տեսանյութը

ABC News-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Associated Press լրատվական գործակալության տրամադրության տակ է հայտնվել 4 ամիս առաջ Դոնեցկի մարզում մալայզիական «Բոինգի» կործանումից անմիջապես անց սիրողական մակարդակով նկարահանված տեսանյութը: Գործակալությունը հրապարակել է այն, որում ենթադրաբար պատկերված են ավիաաղետից անմիջապես անց նկարահանված առաջին կադրերը:

Տեղաբնակները սկզբնական շրջանում կարծել են, թե կործանվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ: Հուլիսի 17-ին Դոնեցկի մոտ տեղի ունեցած ավիաաղետի հետաքննմամբ զբաղվում են հոլանդացի փորձագետները: Նոյեմբերի 16-ին մեկնարկել է ինքնաթիռի բեկորները Դոնեցկի մարզից դուրս բերելու գործընթացը: Ինքնաթիռում գտնված բոլոր 298 անձինք զոհվել են: Ավիաաղետի պատճառը ցայժմ պարզված չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս