10 խորհուրդ Չինաստանի ամենահարուստ մարդուց
Չինական Alibaba առևտրային պլատֆորմի հիմնադիր Ջեկ Ման ծանր մանկություն է ունեցել: Չնայած դրան՝ նա հաջողել է միլիոնավոր դոլարների եկամուտ ապահովող բիզնես ստեղծել: Adme.ru-ն ներկայացրել է մի քանի խորհուրդներ նրա կողմից:
1. Կազմակերպության ղեկավարն իր տեխնիկական հմտությունները երբեք չպետք է համեմատի իր աշխատակիցների կարողությունների հետ: Աշխատակիցների տեխնիկական հմտությունները միշտ պետք է ավելի լավը լինեն, քան կազմակերպության ղեկավարինը: Հակառակ դեպքում դա կնշանակի, որ դուք աշխատանքի եք ընդունել սխալ մարդկանց:
2. Կազմակերպության ղեկավարը պետք է դրա զարգացման տեսլականն ունենա մի քանի տարվա համար:
3. Լիդերը պետք է ամուր բնավորություն և համառություն ունենա, որպեսզի կարողանա դիմանալ այն ամենին, ինչին չեն կարող դիմանալ սովորական աշխատակիցները:
4. Լիդերը պետք է անսահմանափակ հնարավորություն ունենա՝ ճակատագրի հարվածներին և անխուսափելի անհաջողություններին դիմանալու համար:
5. Լավ լիդերը տարբերում է տեսլականի, խառնվածքի և համառության առկայությունը:
6. Քաղաքականությունն ու գումարը շատ քիչ դեպքերում կարող են գտնվել նույն անձի ձեռքերում: Եթե քաղաքականությամբ եք զբաղվում, մոռացեք բիզնեսի մասին: Երբ փողը հանդիպում է քաղաքականության հետ, դա հավասար է նրան, որ իրար հանդիպեն լուցկին ու նռնակը՝ սպասեք պայթյունի:
7. Ես միշտ ինքս ինձ ասում եմ, որ մենք ծնվել ենք ոչ թե աշխատանքի, այլ կյանքից հաճույք ստանալու համար, որպեսզի այլ մարդկանց կյանքն ավելի հեշտ դարձնենք և ոչ թե ողջ ժամանակն անցկացնենք աշխատավայրում: Եթե դուք ձեր ողջ ժամանակը ծախսում եք աշխատանքի վրա, վաղ թե ուշ զղջալու եք դրա համար:
8. Միայն հիմարներն են մրցակիցներին ագրեսիվ վերաբերվում: Եթե ձեզ շրջապատող բոլոր մարդկանց վերաբերվում եք որպես ձեր թշնամիներ, ապա վաղ թե ուշ նրանք կդառնան այդպիսին: Մրցակիցների հետ հարաբերություններում խուսափեք ատելությունից: Այն կկործանի ձեզ:
9. Աշխարհը թքած ունի նրա վրա, թե ինչ եք դուք ասում: Կարևոր է միայն այն, թե ինչ եք դուք անում:
10. Ձեռնարկատիրոջ համար ամենավատ հատկանիշներն են իրավիճակն ադեկվատ գնահատելու, առաջ նայելու ունակությունների բացակայությունը: