Բաժիններ՝

Յուրաքանչյուր շաբաթ «Իսլամական պետության» շարքերը համալրում է Մեծ Բրիտանիայի 5 քաղաքացի

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր շաբաթ Մեծ Բրիտանիայի հինգ քաղաքացի համալրում է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման շարքերը: Այս մասին այսօր հայտարարել է Սքոթլանդ-յարդի ղեկավար Բեռնարդ Հոգան-Հաուն:

Նա ընդգծել է, որ խոսքը միայն նրանց մասին է, ովքեր իրենց տվյալներով՝ մեկնել են Սիրիա ու Իրաք, սակայն իրականում «Իսլամական պետության» շարքերը համալրած բրիտանացիների թիվը կարող է լինել ավելի մեծ, քանի որ նրանք կարող էին Սիրիա ու Իրաք հասնել երրորդ երկրի միջոցով:

Սքոթլանդ-յարդի ղեկավարի խոսքերով՝ ներկա դրությամբ Մեծ Բրիտանիայի ավելի քան 500 քաղաքացիներ մեկնել են Սիրիա ու Իրաք՝ հակամարտությանը մասնակցելու համար, որոնց մի մասն արդեն վերադարձել է: Նա հավելել է, որ 2014 թվականին իրականացվել է 218 կալանավորում՝ կապված ահաբեկչական գործունեության հետաքննման հետ: Վերջին երեք տարիներին այդ ցուցանիշն աճել է 70 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս