Femen-ը բողոքի ակցիա է անցկացրել Միլանի կենտրոնում
Tgcom 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ուկրաինական Femen շարժման ակտիվիստներն այսօր մերկացել են Միլանի կենտրոնական հրապարակում: Ակցիան անցկացվել է «Ասիա-Եվրոպա» (ACEM) ֆորումից առաջ, որին մասնակցում են ավելի քան 50 երկրների ղեկավարներ:
Շարժման երկու ակտվիստուհիներ առավոտյան հավաքվել են քաղաքի գլխավոր տաճարի մոտ, մերկացել են մինչև գոտկատեղը և իրենց վրա լցրել կարմիր գինի, ինչը նրանց մտահղացմամբ՝ պետք է խորհրդանշի այն անձանց արյունը, որոնք զոհվել են Ուկրաինայի զինված հակամարտության ժամանակ:
Իրավապահները ձերբակալել են աղջիկներին: Նրանց ինքնությունը պարզվում է: