«Իսլամական պետության» հրամանատարներից մեկը պատրաստվում է վերադառնալ Վրաստան
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարներից մեկը՝ ծագումով վրացի Ումար Շիշանին պատրաստվում է վերադառնալ Վրաստան՝ պայքարելու համար Ռուսաստանի դեմ:
Այս մասին երեկ հայտարարել է Շիշանու հայրը՝ Թեմուր Բատիրաշվիլին. «Երբ ես նրա հետ խոսեցի վերջին անգամ, նա ասաց ինձ, որ եթե Ռուսաստանի ու Վրաստանի միջև հնչի գեթ մեկ կրակոց, ապա նրանք անպայմանորեն կգան: Եվ ես վստահ եմ 100 տոկոսով, որ եթե Ռուսաստանը հարձակվի Վրաստանի վրա, նա իր զորքերով անպայմանորեն կգա»: