Լուկաշենկոն հրաժարվել է ճանաչել Նովոռոսիան
Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու միասնության օգտին.
«Ես ի սկզբանե հայտարարել եմ այն մասին, որ չեմ ընկալում Նովոռոսիայի նախագիծը: Ես հանդես եմ գալիս ուկրաինական պետության միասնության ու ամբողջականության օգտին, որպեսզի այնտեղ չլինեն սառեցված ինչ-ինչ կոնֆլիկտներ, ինչպիսիք են Մերձդնեստրը, Լեռնային Ղարաբաղը, որոնք մշտապես պարունակում են պայթելու վտանգ:
Ե անձամբ դա չեմ ցանկանում և´ որպես մարդ, և´ որպես Բելառուսի նախագահ, քանի որ մենք գտնվում ենք Ուկրաինայի հարևանությամբ»: Ղրիմի հետ կապված` Լուկաշենկոն հայտարարել է. «Մենք չէինք ցանկանում Ուկրաինական պետության կործանում:
Այստեղ շատերն են ասում, որ ժամանակին Ղրիմը «սխալմամբ» է անցել Ուկրաինային, որ այդ տարածքը ռուսական բնիկ տարածք է և այլն: Դա ճիշտ մոտեցում չէ»: Լուկաշենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը չի դարձել կոնֆլիկտի նախաձեռնող, որ նա չէ «Մայդանի» հեղինակը: