ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի շփման գծում
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը սեպտեմբերի 30-ին դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում:
Հայկական կողմից Աղդամի շրջանի Սարըջալը գյուղի ուղղությամբ դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստոֆը և Պետեր Սվեդբերգը:
Հակառակ կողմում դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա օգնական Եվգենի Շարովը: