Բաժիններ՝

Լարված իրավիճակ Արարատի մարզի Այգեստան գյուղում. գյուղացիները պատրաստվում են «դույլերով, եղաններով ու գերանդիներով գրոհել» կառավարության շենքը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Այգեստան գյուղում:

Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով գյուղի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինների մեղքով տևական ժամանակ է՝ իրենց ցանքատարածություններում չորացել և փչացել է ողջ բերքը, խաղողի այգիները, առվույտի (յոնջա) դաշտերը:

Գյուղացիներին ավելի շատ զայրացրել է այն փաստը, որ ջրօգտագործման պատասխանատուներն ամեն անգամ գյուղացիների «գլխի տակ փափուկ բարձ են դրել», թե՝ վաղը կլուծվի այդ խնդիրը և իրենք ոռոգման ջրի խնդիր այլևս չեն ունենա, սակայն նրանց խոսքը ոչ մի հավատ էլ չի ներշնչում գյուղացիներին, քանի որ ամեն անգամ պատասխանատուները, այդ թվում՝ Արարատի մարզպետարանի, տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարության չինովնիկները «օդ են կրակում»:

Այգեստանցիները նաև նշում էին, որ իրենց միակ հույսը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է, քանի որ Արտաշատի ջրօգտագործողների ընկերությունը միայն գյուղացիներից չօգտագործված ջրի դիմաց գումար է հավաքում: Դիմել են նաև գյուղնախարար Սերգո Կարապետյանին, սակայն դա էլ օգուտ չի տվել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս