ԱԺ փոխնախագահներն ու խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Սեյրան Օհանյանի հետ (տեսանյութ)

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»  խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին եւ վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:  ՀՀ ԱԺ փոխնախագահները եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, անթույլատրելի համարելով Ադրբեջանի մոտեցումը, արտահայտեցին իրենց միասնական դիրքորոշումը, ինչպես նաեւ կարեւորեցին հասարակության եւ քաղաքական բոլոր ուժերի կողմից հայոց բանակին նեցուկ լինելու անհրաժեշտությունը:

Տեսանյութը՝ 1in.am-ի

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս