ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայց է ներկայացնելու Օբամայի դեմ
NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, «Հանրապետական» կուսակցության անդամ Ջոն Բոյները պատրաստվում է դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Բոյներն Օբամային մեղադրում է սեփական լիազորությունները չարաշահելու և պետության այլ օրենքները խախտելու մեջ: Նա ընդգծել է, որ հայցը չի հանդիսանում նախագահի նկատմամբ իմփիչմենթ ներկայացնելու փորձ:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Օբաման պահպանում է օրենքները, իսկ հանրապետականները ցանկանում են հայց ներկայացնել միայն նրա համար, որ համաձայն չեն դեմոկրատ նախագահի վարած քաղաքականության հետ: