Ալբանիան ստացել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը Լյուքսեմբուրգում իր նիստում որոշել է Ալբանիային հատկացնել ԵՄ-ի անդամ թեկնածու երկրի կարգավիճակ: Այս մասին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ալբանիային դիտորդ երկրի կարգավիճակ հատկացնելը հավանության էր արժանացել Եվրահանձնաժողովի կողմից: Ալբանիան ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել 2009 թվականի ապրիլի վերջին:
2009 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ-ի հետ Ալբանիայի կայունացման ու ասոցացման համաձայնագիրը, ինչը հանդիսանում է ընկերակցությանը անդամակցելու ճանապարհին ընկած առաջին քայլը: