Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են զրահատեխնիկայով սահմանը հատելու մեջ

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ-ը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ բողոքի նոտա է հղել Կիևին` կապված Ռոստովի մարզում ուկրաինական հետևակի մարտական մեքենայի կողմից ռուսական սահմանը հատելու հետ:

Դրանից մեկ օր առաջ Պուտինը նմանատիպ դժգոհություններ էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում: Ուկրաինական կողմն իր հերթին է Ռուսաստանին մեղադրում իր սահմանը խախտելու մեջ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հենվելով հետախուզական տվյալների վրա, հայտարարել է, որ դեռ հինգշաբթի ռուսական երեք տանկ հատել է Ուկրաինայի սահմանը, ինչն իրականացվել է զինյալների վերահսկողության տակ գտնվող անցակետերի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս