Բաժիններ՝

Իսրայելում նախագահական ընտրություններ են անցկացվում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ: Քնեսեթի (խորհրդարան) պատգամավորները պետք է երկրի ղեկավարին ընտրեն գաղտնի քվեարկության միջոցով:

Պետական բարձրագույն պաշտոնին հավականում է 5 մարդ: Իսրայելական ԶԼՄ-ները ֆավորիտ են համարում Քնեսետի նախկին նախագահ, աջակողմյան «Լիկուդ» կուսակցության անդամ Ռեուվեն Ռիվլիին: Մյուս թեկնածուներն են Դալիա Իցիկը, Մեիր Շիտրիտը, Դալիա Դորները, Դանիել Շեհթմանը:

Առաջին փուլում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա Քնեսեթի առնվազն 61 պատգամավորի աջայցություն: Յուրաքանչյուր պատգամավոր կարող է քվեարկել միայն մեկ թեկնածուի օգտին: Եթե թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում հավաքել անհրաժեշտ քվեներ, ապա անմիաջապես անցկացվում է երկրորդ փուլ:

Հնարավոր է նաև 3-րդ ու 4-րդ փուլի անցկացում, ուր հաղթելու համար անհրաժեշտ է պարզապես սովորական մեծամասնություն: Իսրայելում նախագահական ընտրություններ անցկացվում են 16-րդ անգամ: Գործող նախագահ Շիմոն Պերեսն այդ պաշտոնը զբաղեցրել է 2007 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս