Սերբիան «սառեցնում» է «Հարավային հոսք» գազատարի կառուցումը
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/879152.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերբիան հարկադրված է հետաձգել «Հարավային հոսք» գազատարի կառուցման աշխատանքները, ինչի պատճառն այն է, որ հարևան Բուլղարիայի իշխանությունները հայատարարել են խողովակաշարի կառուցման դադարեցման մասին:
Այս մասին հայտարարել է Սերբիայի փոխվարչապետ և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Զորան Միխայլովիչը. «Բուլղարիան կենտրոնն է: Դրանով իսկ քանի դեռ չեն ավարտվել Բրյուսելի հետ Բուլղարիայի և ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև բանակցությունները, աշխատանքները կդադարեցնենք նաև մենք: Սակայն ամեն դեպքում թե՛ առաջին, թե՛ երկրորդ սցենարի դեպքում դա նշանակում է մեր երկրում աշխատանքների հետաձգում»: