Բայդենն այսօր Կիևում կհանդիպի Պորոշենկոյի ու Յացենյուկի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/joseph_baiden.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր ժամանում է Կիև` մասնակցելու համար Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Վերջինիս հաղորդմամբ` Բայդենը Կիևում առանձին հանդիպում է ունենալու Պորոշենկոյի ու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են Ուկրաինայի կառավարության օրակարգում առկա խնդիրներ. բարեփոխումների անցկացում, տնտեսական զարգացում, երկրի արևելյան հատվածի ճգնաժամի ապաէսկալացում:
Բայդենը հանդիպելու է նաև Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հետ, որպեսզի քննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը: