Վալերի Օսիպյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուն՝ Սեդրակ Օսիպյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հաարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ինչպես հայտնի է, Ս. Օսիպյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, երեկ դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը:

Նշենք, որ ՔՕ հիշյալ հոդվածը, որով մեղադրվում է Ս. Օսիպյանը՝ նախատեսում է 3-7 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ Նուբարաշենում դանակահարության դեպքը գրանցվել էր հունիսի 2-ին, դանակահարվածը տեղափոխվել էր հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս