Բաժիններ՝

«Գազպրոմը» պատրաստ է Ուկրաինայի համար նվազեցնել գազի գինը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի համար նվազեցնել գազի գինը՝ մասամբ զրոյացնելով արտահանման մաքսատուրքերը, սակայն նվազեցման չափի հարցը պետք է քննարկվի պարտքի մասնակի մարումից հետո:

Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը: Նրա խոսքերով՝ ուկրաինական կողմը քննարկում է մինչև շաբաթվա վերջ 2 միլիարդ դոլարի պարտք մարելու և ևս 500 միլիոն դոլարի կանխավճար անելու տարբերակը՝ հետագա մատակարարումներն ապահովելու համար:

Միլերն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է կանխավճարն անի մինչև հունիսի 7-ը: Դրա հետ մեկտեղ Միլերն ընդգծել է, որ կան էական ռիսկեր, որ Ուկրաինան առաջարկված տարբերակով չի մարի պարտքերը: Ներկայումս «Գազպրոմին» Ուկրաինայի գազային պարտքը կազմում է 3.5 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս