Բաժիններ՝

Թրամփը հաստատել է Կիևին Patriot հրթիռների արտադրության արտոնագրերի տրամադրումը. Զելենսկի

Ուկրաինան կստանա ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների արտադրության արտոնագրեր. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն վերջնական որոշում է կայացրել այս հարցի վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Զելենսկու խոսքով՝ արտոնագրերի հարցը քննարկվել է ԱՄՆ նախագահի հետ օրերս Նյու Յորքում իր վերջին հանդիպման ընթացքում։ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։

«Թրամփն ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ ընդգծել է դա, կան կոնկրետ պայմանավորվածություններ և առաջընթաց, – հայտարարել է նա։ – Մեր վերջին հանդիպման ժամանակ Թրամփն ընդգծեց. «Այո, ես կայացրել եմ վերջնական որոշում, Ուկրաինան կստանա Patriot-ի հրթիռների արտադրության արտոնագրերը»»:

Այնուամենայնիվ, Զելենսկին չի հստակեցրել արտոնագրերի փոխանցման ժամկետները։

Սեպտեմբերի 23-ին, ԱՄՆ պետքարտուղարության ռուսալեզու խոսնակ և Բրյուսելի տարածաշրջանային մեդիա-կենտրոնի փոխտնօրեն Իան Բեյթսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեռ վերջնական որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ, և բանակցությունները շարունակվում են։

Պարբերականը հիշեցնում է, որ Ուկրաինան Patriot համակարգերի համար լրացուցիչ կալանիչ հրթիռներ է ստանում հատուկ մեխանիզմի միջոցով, որի շրջանակում դրանց մատակարարման գործընթացում ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930