Բաժիններ՝

Արտաշատում տուն է փլուզվել

Մայիսի 25-ին, ժամը 10.46-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մխչյան փողոցում տեղի է ունեցել թիվ 69 տան արտաքին պատի փլուզում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի մայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ ժամը 08.30-ի սահմաներում փլուզվել է Ա.Հ.-ին պատկանող տան պատշգամբի (24 քմ) արտաքին երկու պատերը (24 քմ), ննջասենյակի միջնապատը (9 քմ) և տանիքից մոտ 16 քմ հատված: Տան մյուս սենյակների պատերին նկատվել են ճաքեր. բնակիչներին (6 անձ, 2-ը՝ անչափահաս) խորհուրդ է տրվել ժամանակավորապես բնակվել այլ կացարանում:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս