Դոլար չի վաճառվել
Այսօր՝ մայիսի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 414.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 414 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 413 դրամ, վաճառքինը՝ 416 դրամ։