Բաժիններ՝

Պուտինը պատրաստ է ճանաչել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պետական հեղաշրջումից հետո Ուկրաինայում տիրում է քաոս և սկսել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ.

«Ամերիկացի ու եվրոպացի գործընկերների աջակցությամբ իրականացվել է պետական հեղաշրջում: Ի՞նչ եղավ հետո: Տիրեց քաոս, և ներկայումս մենք տեսնում ենք լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ»:

Անդրադառնալով մայիսի 25-ին Ուկրաիայում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է մոտենում դրանց արդյունքներին և պատրաստ է աշխատել նորընտիր կառույցների հետ.

«Մենք հասկանում և տեսնում ենք, որ Ուկրաինայում մարդիկ ցանկանում են, որ երկիրը դուրս գա ձգձգվող այս ճգնաժամից: Մենք նույնպես ցանկանում ենք, որ վերջիվերջո վրա հասնի անդորի: Մենք հարգանքով ենք մոտենում Ուկրաինայի ժողովրդի ընտրությանը»:

Պուտինն Ուկրինայի նորընտիր ղեկավարության հետ աշխատելու համար անհրաժեշտ պայման է հայտարարել Ուկրաինայի կողմից գազային պարտքի մարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս