Լևոն Մարտիրոսյանի կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգը պետք է մնա

«Քանի որ սահմանադրական բարեփոխումների ընթացքում ենք գտնվում, այս փոփոխություննեը պետք է քննարկել այս համատեքստում ու առաջարկները ներկայացնել մասնագիտական համաժողովին»,- այսօր ԱԺ-ում արտահերթ օրակարգով ՀՅԴ ներկայացրած օրինագծերով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեսակետ հայտնեց ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

ՀՅԴ-ն առաջարկում է ՀՀ Ընտրական օրենսգրքում, «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարել և ԱԺ մեծամասնական ընտրակարգը վերացնել:

Լ. Մարտիրոսյանը նշեց, որ իր անձնական կարծիքով, մեծամասնականը պետք է մնա և մարդիկ պետք է ունենան իրենց պատգամավորները:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի խոսքով՝ արդյունավետ չէ միայն համամասնական ընտրակարգի սահմանումը, կառավարությունը դեմ է դրան. «Արդեն իսկ ակտիվ քննարկումնների փուլում է ՍԴ բարեփոխումների նախագիծը, որով առաջարկվում է կառավարման մոդելի ընտրության հիմնահարցը, որ ՍԴ մակարդակով ամրագրվեն ընտրական համակարգը»: Փոխնախարարն առաևակեց ձեռնպահ մնալ, մինչև ՍԴ բարեփոխումները:

Տեսանյութեր

Լրահոս