Բաժիններ՝

ԱԺ օրակարգում ՀՀ կառավարության ծրագիրն է

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

Նախքան քվեարկությունը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կոչ արեց պատգամավորներին, որ հետևել ԱԺ կանոնակարգին և չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց շահերով ու ձեռնպահ մնալ քվեարկությունից:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե դա պատգամավորի կամքն է և ինքն է ոոշում իր մասնակցությունը քվեարկությանը:

Օրինագծերն ընդունվեցին 100 կողմ, 15 ձեռնպահ, 2 դեմ ձայներով:

Կարդացեք նաև

ԱԺ նիստում շարունակվեց ԿԲ նախագահի ընտրության հարցի քննությունը: Թեկնածու Արթուր Ջավադյանի ամփոփիչ ելույթից և արդյունավետ աշխատելու վերաբերյալ խոստումներից հետո հայտարարվեց, որ ԿԲ նախագահի ընտրության քվեարկությունը կկայանա ժամը 13:30-ին:

Այժմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագիրը, իսկ օրվա երկրորդ կեսին ՀՅԴ պատգամավորների կողմից հրավիրվել է արտահերթ նիստ` ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունններ, ԱԺ կանոնակարգ-օրենքում և «ՍԴ մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս