Ուկրաինայի ԱԳՆ-ը ՌԴ-ին կոչ է արել չեղյալ հայտարարել մայիսի 21-25-ի ավիավարժանքները
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը ուշադրություն է դարձրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ զորքերը սահմանից հեռացնելու մասին հանձնարարականին և կոչ է անում չեղյալ հայտարարել 2014 թվականի մայիսի 21-25-ին Ռուսաստանի Լիպեցկի ու Վորոնեժի մարզերում պլանավորված ավիավարժանքները:
Այս մասին նշված է Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած այսօրվա հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ուկրաինան ստուգում է սահմանից ռուսական զորքերի հեռանալու մասին Պուտինի հանձնարարականի կատարումը:
Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրում նախագահական ընտրություններ անցկացնելու ժամանակ սահմանակից Լիպեցկի ու Վորոնեժի մարզերում ավիավարժանքները մեծացնելու են լարվածությունը և չեն նպաստելու տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացմանը:
Ուկրաինայի ԱԳՆ-ը Ռուսաստանին կոչ է արել կատարել Ժնևում ստանձնած պարտավորությունները: Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: