Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է, թե Էրդողանը Սոմայում իրեն զայրացրած քաղաքացուն անվանել է «Իսրայելի վիժվածք» (տեսանյութ)
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե վարչապետ Ռեջեփ Էրդողանը «Իսրայելի վիժվածք» է անվանել Սոմայում իր դեմ բողոքող մի քաղաքացու:
Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանյու Բիլգիչը հայտարարել է, որ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչներին իսրայելական կողմին հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկությունը: Բիլգիչն ընդգծել է, որ իրենք մեծապես դատապարտում են նմանատիպ անհիմն պնդումները:
Սրանից առաջ մամուլը հաղորդել էր, թե մայիսի 15-ին աղետի գոտի (Սոմա) այցելած Էրդողանը բռունցքներով նետվել էր իրեն զայրացրած մի քաղաքացու վրա՝ նրա հետևից գոռալով ասել էր. «Ինչո՞ւ ես փախչում ա՛յ Իսրայելի վիժվածք»: