Բաժիններ՝

Լավրովը ԵԱՀԿ-ին կոչ է արել աջակցել Ուկրաինայում ձերբակալված ռուս լրագրողների ազատ արձակմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ-ին կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ազատ արձակվեն ուկրաինացի զինվորականների կողմից ձերբակալված ռուս լրագրողները:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Ազգային գվարդիան մայիսի 18-ի երեկոյան Կրամատորսկի մոտ ձերբակալել է LifeNews-ի լրագրողներ Օլեգ Սիդյակինին ու Մարատ Սայչենկոյին: Դրանից հետո News Media հոլդինգի ղեկավարությունը դիմել էր Լավրովին՝ խնդրելով աջակցել նրանց ազատ արձակելու հարցում:

Լավրովը լրագրողների հարցով հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ և նրան կոչ է արել շուտափույթ կիրառել ԵԱՀԿ-ի բոլոր հնարավորությունները՝ ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու համար: Բուրկհալտերը վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն անհապաղ կզբաղվի տվյալ հարցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս