 
                        Անդրանիկ Մանուկյանը հերքում է Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներին փեսայի մասնակցության մասին լուրը. aravot.am
 
                                    Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասնակիցներից մեկը նրա փեսան էր՝ նախագահի աշխատակազմի աշխատակից Գառնիկ Առաքելյանը: «Դեպքի ժամին փեսաս եղել է մեր տանը՝ իմ թոռնիկի ու աղջկա հետ: Նա այդ դեպքին չէր կարող մասնակցել: Զարմացած եմ, որ նրա անունը կապել են կատարված դեպքի հետ: Հետաքննական մարմինները կպարզեն հանցագործություն կատարողներին եւ դրանից հետո գոնե նման լուրեր տարածողները պետք է ներողություն խնդրեն փեսայիցս»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մանուկյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        