Բաժիններ՝

Հունիսին կանցկացվեն Ադրբեջանի զինված ուժերի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 26-ին Ադրբեջանում նշելու են զինված ուժերի օրը: Դրա նախօրեին պլանավորված է սկսել Ադրբեջանի զինված ուժերի համազորային զորավարժությունները: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:

Զորավարժությունները տևելու են մի քանի օր, դրանց մասնակցելու են նաև Սահմանապահ ու Ներքին զորքերը: Այդ զորավարժությունները կհանդիսանան Ադրբեջանի զինված ուժերի պատմության մեջ խոշորագույնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս