Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը: