 
                        Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Գյուլենի շարժման նկատմամբ
 
                                    Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոստացել է պայքար սկսել իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման, ինչպես նաև ապօրինի խմբավորումների դեմ: Էրդողանը երկրի քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Գյուլենի շարժման կողմնակիցների նկատմամբ:
Սրանից առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Գյուլենի շարժումը (որին նա որակել էր որպես «զուգահեռ կառույց») իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ նա հանդիսանում է ոչ թե կրոնական հոսանք, այլ՝ քաղաքականացված ու ապօրինի կառույց: Էրդողանի խոսքերով՝ իրենք արդեն իսկ սկսել են ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը հասնելու գործընթացը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        