Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ չի շնորհավորել Վրաստանի ու Ուկրաինայի առաջնորդներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիներին:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Իր ուղերձում Պուտինը խոսել է ապագա սերունդների համար ընդհանուր պատմության այդ հերոսական էջի կարևորության մասին՝ կարևորելով Հայրենական Մեծ պատերազմի դեպքերի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանումը:

Պուտինը վստահություն է հայտնել, որ Մեծ հաղթանակի մասին ընդհանուր հիշողությունը հիմք կծառայի ժողովուրդների միջև բարեկամության ամրագրման, կառուցողական համագործակցության հետագա զարգացման և տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման համար:

Տեսանյութեր

Լրահոս