ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

Իրանի հարավային Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքի նավահանգստի մոտակայքում անհայտ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի հետևանքով վիրավորվել է երեք ձկնորս։ Ինչպես տեղեկանում ենք Mehr գործակալությունից, այս մասին հայտնել է Հորմոզգանի նահանգապետարանը։

Նահանգապետի քաղաքական և սոցիալական հարցերով տեղակալ Ահմադ Նաֆիսին հայտնել է, որ ձկնորսական նավակը հարվածի է ենթարկվել ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Նախնական տվյալներով՝ մարդկային զոհեր չկան։

Միջադեպից հետո համապատասխան մարմինների հետ համակարգմամբ Սիրիկի շրջանային հիվանդանոցը բերվել է պատրաստականության վիճակի՝ տուժածներին ընդունելու և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

Միջադեպը գտնվում է պատկան մարմինների ուսումնասիրության և հսկողության ներքո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031