Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ռազմանավերը մտել են Կլայպեդայի նավահանգիստ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի ռազմանավերի խումբը մտել է Կլայպեդայի նավահանգիստ: Նավախմբում ընդգրկված է Նորվեգիայի, Նիդերլանդների, Բելգիայի ու Էստոնիայի 5 տրալչիկ:

Այս մասին հայտնել է Լիտվայի ՊՆ-ը, ըստ որի, ՆԱՏՕ-ի ռազմանավերի ժամանման նպատակը Բալթիկ ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովումն է և ՆԱՏՕ-ի արձագանքելու ունակ լինելը:

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Բալթիկ ծովում մասնակցելու են ծովային գործողությունների ինտենսիվ ծրագրերի, մուտք են գործելու մի շարք նավահանգիստներ, մասնակցելու են ականազերծման աշխատանքների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս