Բաժիններ՝

Բրիտանական հատուկ ծառայությունները սկսել են ստուգել իրենց տվյալների անվտանգությունը

Բրիտանական հետախուզական ծառայությունները ստուգում են` արդյոք իրենց գաղտնի տվյալները վտանգի տակ հայտնվել են Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգի ձերբակալությունից հետո։ Այս մասին գրում է «Telegraph»-ը։

Գերմանիայի դաշնային դատախազությունը հոկտեմբերի 6-ին հայտնել է, որ Հաննինգը ձերբակալվել է լրտեսության, պետական գաղտնիքներ ձեռք բերելու և պետական դավաճանության փորձի կասկածանքով։

Գերմանական անվտանգության ծառայությունների աղբյուրները պարբերականին հայտնել են, որ կարևոր տեղեկությունների մի մասը, որի հետ աշխատել է Հաննինգը, ստացվել են օտարերկրյա գործընկերներից, ինչը մեծացնում է հավանականությունը, որ բրիտանական և ամերիկյան հետախուզական տվյալները նույնպես կարող են արտահոսած լինել։

Պարբերականի տեղեկություններով` բրիտանական հատուկ ծառայությունները համապատասխան ժամանակահատվածում եվրոպացի դաշնակիցներին փոխանցած ամբողջ գաղտնի տեղեկատվության ներքին մեծածավալ ստուգում են նախաձեռնել։

Հաննինգը BND-ը ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Հետախուզությունը թողնելուց հետո նա ստանձնել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Հաննինգի նկատմամբ քննություն է սկսվել է նրա տանը և գրասենյակներում մեկ այլ գործով (գործարար Քրիստինա Բլոկի երեխաների ենթադրյալ առևանգման հետ կապված) 2025 թվականի սեպտեմբերին իրականացրած խուզարկություններից հետո։ Առգրավված նյութերը ուսումնասիրելիս ոստիկանությունը հայտնաբերել է էլեկտրոնային կրիչ, որում գերմանական հետախուզության գաղտնի փաստաթղթեր են եղել։

Նյութերն այնուհետև փոխանցվել են դաշնային իշխանություններին, իսկ 2026 թվականի մայիսին գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հաննինգի և հետախուզական ծառայության տեղեկատվության ենթադրյալ աղբյուրի նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031