Բաժիններ՝

Իրաքում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 60 տոկոս

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է 60 տոկոս: Այս մասին հայտարարել է Իրաքի Բարձրագույն Անկախ ընտրական հանձնաժողովը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Իրաքում ընտրելու իրավունք ունեցողների քանակը կազմել է 20.232.499 ընտրող, որոնցից երեկվա ընտրություններին մասնակցել է 12.191.000-ը: Նշվում է, որ դա բավական մեծ ցուցանիշ է: 2010 թվականի ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել էր 62.4 տոկոս:

Իրաքի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևել է 4900 լրագրող, միջազգային դիտորդների քանակը կազմել է 1400 մարդ: Ավելի քան 9000 թեկնածուները պայքարել են 328 պատգամավորական մանդատի համար, որոնք ներկայացնում են 36 դաշինք ու 71 քաղաքական խումբ (ընդհանուր՝ 107):

Ընտրությունների օրը մի շարք ահաբեկչություններ են անցկացվել Իրաքում, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս