Հունիսի սկզբին տեղի կունենա Բարաք Օբամայի եվրոպական շրջագայությունը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունիսին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եվրոպական շրջագայությունը, որի շրջանակներում նա կայցելի Լեհաստան, Բելգիա ու Ֆրանսիա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեյ Քարնին:
Վերջինիս խոսքերով՝ Օբաման Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ և համաշխարհային այլ առաջնորդների հետ միասին կմասնակցի Լեհաստանում կոմունիզմին վերջ դնելու 25-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը:
Օբաման Լեհաստանից կուղևորվի Բելգիա, ուր և հունիսի 4-5-ին կմասնակցի G7-ի գագաթաժողովին: Դրա օրակարգում կլինեն տնտեսական, անվտանգության ու զարգացման հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:
G8-ի գագաթաժողովը պետք է հունիսին անցկացվեր Սոչիում, սակայն Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո որոշվեց հունիսին G7-ի (առանց Ռուսաստանի) գագաթաժողով անցկացնել Բրյուսելում:
Բրյուսելից էլ Օբաման կմեկնի Ֆրանսիա, ուր և կմասնակցի Նորմանդիայում Երկրորդ ճակատի (1944 թվականի հունիսի 6) բացման 70-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին: