Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն այսօր Մինսկում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի առաջնորդներն այսօր հանդիպելու են Մինսկում և քննարկելու են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագծի հարցը: Պայմանագրի ստորագրումը պլանավորված է մայիսին, Աստանայում:
Դա մասշտաբային փաստաթուղթ է՝ բաղկացած 600 էջից, որի վրա վերջին ամիսներին աշխատել են փորձագիտական խմբերը: Պայմանագրի գործարկումը պլանավորված է 2015 թվականի հունվարի 1-ին: Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի առաջնորդների նախորդ գագաթաժողովն անցկացվել է այս տարվա մարտի 3-ին, Մոսկվայում: