Էրդողանի հայտարարությունում որևէ բառ չկա Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Շառլ Ազնավուր

Nouvelles d’Armenie թերթի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունը:

Ազնավուրը նկատել է, որ Էրդողանի այդ հայտարարությունում բացակայում են թե՛ ներողություն խնդրելը, թե՛ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը:

Ազնավուրի կարծիքով՝ իր հայտարարությամբ Էրդողանը ցանկացել է ցույց տալ, որ, իբրև թե, հանդիսանում է քաղաքական բաց գործիչ, սակայն իրականում նա ոչ մի խոսք չի ասել 1915-1917 թվականներին 1.5 միլիոն հայերի սպանվելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս