Կոնգրեսականներ են գալիս. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. ««Ապրիլի 23-26-ը Հայաստան կայցելեն ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լուիս Ֆրենկելը (Ֆլորիդա)»,- այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այցի ընթացքում պատվիրակությունը կհանդիպի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և քաղաքական վերլուծաբանների հետ:

«Նախատեսվում է նաև այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայում և քննարկում Ամերիկայի առևտրի պալատի հետ: Ապրիլի 24-ին Երևանում պատվիրակությունը կմասնակցի Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված արարողությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ բոլոր կոնգրեսականները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են, որոնց կողմից էլ նախանցյալ շաբաթ Հայոց Ցեղասպանության մասին բանաձև է ընդունվել: Մինչ Հայաստան գալը, պատվիրակությունը կլինի Ադրբեջանում և Ուկրաինայում»,- գրում է «Հայկական Ժամանակը»։

Տեսանյութեր

Լրահոս