Մամեդյարովը հույս է հայտնել, որ ԼՂ-ի շուրջ բանակցությունները կակտիվանան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ: Լրագրողների հետ զրույցում Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը.

«Ռուսաստանն առաջին հերթին ձգտում է առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման հարցում: Դրա հետ միաժամանակ մենք քննարկել ենք, թե հետագա ամիսներին որ ուղղությամբ վարենք բանակցություններ: Հուսով եմ, որ բանակցությունները կակտիվանան: Ստեղծված ստատուս-քվոն կատարելապես անընդունելի է»:

Տեսանյութեր

Լրահոս