Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում աշխատել ՀՀԿ-ական մարզպետի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներին փոխանցում են, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի քանի օրից լքելու է մարզպետի պաշտոնը։ «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Հ. Աբրահամյանը չի ցանկանում նրա հետ աշխատել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Է. Ղազարյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց տեղեկությունը, ասաց, որ հիվանդ է, մեր հարցերին չի կարող պատասխանել։

Հիշեցնենք, որ 2012 թ. Եղեգնաձորում լուրջ «փոխհրաձգություն» էր տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Էդգար Ղազարյանի միջեւ։ Հնարավոր է՝ Հ. Աբրահամյանի որոշումը պայմանավորված է հենց այս «խնամիական» հանգամանքով»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս