Վահե Հակոբյանն ու Արամայիս Գրիգորյանը կնշանակվեն նախարար. «Հրապարակ»

«Հանրապետական կուսակցության հերթական ԳՄ նիստը տեղի կունենա շաբաթ օրը, որովհետև ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Չեխիա:

Նա մասնակցելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի հրավերը նա ստացել էր այս տարի հունվարին Չեխիա կատարած այցի ժամանակ, երբ այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանը, արտաբերելով «ցեղասպանություն» տերմինը` տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Պրահայում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Ս. Սարգսյանը»,- գրում է «Հրապարակը» թերթը՝ ավելացնելով.

«Ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունենալիք ԳՄ-ին, ապա այդ օրն արդեն հայտնի կլինի, թե ով է դառնալու ԱԺ նախագահը, ինչպիսին է լինելու ապագա կառավարության հիմնական կազմը: Ի դեպ, մեր աղբյուրների տեղեկացմամբ, ըստ ամենայնի կառավարությունում տեղ կունենան նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս